211652_close_icon
views-count7010 դիտում article-date 20:24 22-05-2018

Զինեդին Զիդան. Ես չէի փոխանակի Ռոնալդուին Սալահի հետ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի կայանալիք եզրափակիչ հանդիպմանը: «Արդյո՞ք եք կփոխեի Ռոնալդուին Սալահի հետ: Ոչ, ես ունեմ Կրիշտիանու, և ինձ հետաքրքրում են միայն իմ խաղացողները: Ես չեմ կարող խոսել մեր մրցակցի մասին, չգիտեմ, թե ինչի մասին են նրանք մտածում: Կարող եմ ասել, որ մեր կողմից լինելու է հաղթելու ցանկություն, ինչպես՝ միշտ: Մենք խաղալու ենք ակումբին բնորոշ ոգևորվածությամբ, նպատակասլացությամբ և ցանկությամբ: Ոչ ոք դա մեզանից չի խլի և չի կարող ասել, թե մենք պակաս ծարավ ենք հաղթանակի, քան՝ ուրիշները: Ոչ ոք: Մենք՝ Մադրիդի «Ռեալն» ենք: Մենք միշտ ավելիին ենք ձգտում և բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր