211652_close_icon
views-count35106 դիտում article-date 17:17 22-05-2018

«Կարելի՞ է ծխել» հարցն այլևս արդիական չէ. մեքենայում՝ առանց ծխի և տհաճ հոտի

Ֆուտուրիստիկ ապագան մոտենում է 320 կմ/ժ արագությամբ, ճանապարհին մեզ ներկայացնելով նոր տեխնո-անակնկալներ: Մոլորություն է կարծել, թե ստեղծված է ամենը, ինչ հնարավոր էր հայտնագործել: Ամեն օր ծանոթանում ենք նոու-հաուների, որոնք ավելի լավն են, գեղեցիկ, հարմար, խնայող: Եվ հենց սա է ակնկալում սպառողը, որը քայլում է տեխնո-էվոլուցիային համընթաց։ Եվ հենց այդ էվոլյուցիան եկավ «փրկության» նաև բոլոր վարորդներին, ովքեր չեն ծխում մեքենայի սրահում և արգելում են ծխել նաև ճանապարհը կիսողներին, հոգ տանելով իրենց մենքենայի «հիգիենայի» մասին։ Զարգացած երկրներում մեքենայում ծխելն անընդունելի է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Մեր իրականությունում վարորդն է որոշում ծխել, թե ոչ։ Մեքենայում հոտավետ մոխրամաններն էսթեթիկ չեն, մեկ սիգարետից հետո էլ ծուխը պատում է ամբողջ սրահը, իսկ առավել «բախտավոր» ուղևորներին բաժին են հասնում մոխրի մնացորդները: Այնուամենայնիվ, եթե վարորդը չի ցանկանում հրաժարվել իր վաղեմի սովորույթից, ի՞նչ անել։ Այս հարցին պատասխան գտավ ծխախոտային գիգանտ Ֆիլիպ Մորրիսը, ներկայացնելով իր վերջին ինովացիան՝ IQOS-ը: Սարքն օգտագործվում է առանց կրակայրիչի, ինչի շնորհիվ չի թողնում տհաճ հոտ, ծուխ և մոխիր: Սարքի փիլիսոփայությունն է տաքացնել՝ այրելու փոխարեն։ IQOS-ն արտադրում է գոլորշի, որն ունի բնական տաբակի համ ու հոտ (սկզբում կարող են անսովոր թվալ)։ IQOS-ի հետ չկա նաև հավերժական թվացող մոխրի խնդիրը, ինչը հակաէսթեթիկ տեսք է տալիս մեքենայի սրահին։ Շատերի հետ պատահած կլինի, մեքենայում մի կետից մյուս հասնում ենք գրեթե շունչը պահած, ծխախոտի տհաճ հոտը չշնչելու համար: IQOS-ը լուծում է նաև այս խնդիրը՝ տաբակի հոտը չի կպնում և արագ անհետանում է: Դժվար կռահեք՝ վարորդը օգտագործում է IQOS, թե ոչ։ Այս նորարար սարքն արդեն հայկական շուկայում է, ինչը հնարավորություն է և քայլ դեպի ինովացիոն աշխարհ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր