211652_close_icon
views-count5776 դիտում article-date 15:25 22-05-2018

Վարչապետը ԿԳ նոր փոխնախարարների է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության եւ գիտության նոր փոխնախարարների է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետի որոշումներում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արեւիկ Անափիոսյանին նշանակել կրթության եւ գիտության նախարարի տեղակալ»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հովհաննիսյանին նշանակել կրթության եւ գիտության նախարարի տեղակալ»:

Նմանատիպ նյութեր