211652_close_icon
views-count11184 դիտում article-date 13:10 22-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելեն Վրաստան

Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի այցը Վրաստան: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան»,- նշեց Տ. Բալայանը:

Նմանատիպ նյութեր