211652_close_icon
views-count4447 դիտում article-date 14:15 22-05-2018

Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են, վերջին օրերին մեծ թվով ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվներ են կոտրել։ Այս մասին տեղեկացաՆք փորձագետի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա տալիս է խորհուրդներ, թե ինչպես խուսափել նմանատիպ իրավիճակից: «Առաջինը՝ էլեկտրոնային փոստերում, որոնք իբր Ֆեյսբուքից և Ինստագրամից են գալիս, հղումները մի սեղմեք, նույնիսկ եթե ձեզ ինչ֊-որ լավ բան են առաջարկում, կամ վախեցնում են, որ կփակեն ձեր հաշիվը: Եթե նման բան լինի, դուք նույնը կստանաք ծանուցման ձևով՝ հենց Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեջ»,-տեղեկացնում է փորձագետը: Երկրորդը՝ նույնը, եթե ոչ թե փոստով է գալիս, այլ, օրինակ, ինչ-որ, իբր Ֆեյսբուքի ու Ինստագրամի թիմի անունից գրող էջից կամ հաշվից, պետք չէ սեղմել որևէ հղման վրա։ «Երրորդ՝ միացրեք երկփուլային, կոդով մուտքը, եթե գլուխ եք հանում։ Այս դեպքում գաղտնաբառը եթե նույնիսկ գողանան, մտնել չեն կարողանա ձեր մոտ»,-նշում է Մարտիրոսյանն ու խորհուրդներ տալիս, թե ինչ անել, եթե արդեն կոտրել են ֆեյսբուքյան էջը:

Նմանատիպ նյութեր