211652_close_icon
views-count5641 դիտում article-date 14:28 22-05-2018

Իրանն ԱՄՆ-ին դատով Է սպառնացել Փոմպեոյի հայտարարությունների պատճառով

Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին սպառնացել Է «դատական հետապնդմամբ»՝ ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու և հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ վերջերս արած հայտարարությունների։ Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում է որպես ակնհայտ միջամտություն՝ Իրանի ներքին գործերին և անօրինական սպառնալիք՝ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, ու իրեն դատական հետապնդման իրավունք է վերապահում։ ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն կկրի իրանական ազգի դեմ ցանկացած բռնաճնշումների, ապօրինի և բռնի գործողությունների համար»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր