52343 դիտում
08:57 22-05-2018
Շմայսը հեռացել է Հայաստանից. նախ՝ մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա:
Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորաբար Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Հավաստի տեղեկությունների համաձայն, Շմայսը ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ հեռանալու համար: Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում: Իսկ ժողովրդական շարժման օրերին անձամբ էր կոորդինացնում Էջմիածնից Երևան ավտոճանապարհի փակման «օպերացիան», որպեսզի քաղաքացիները չկարողանան հասնել մայրաքաղաք՝ մասնակցելու հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4613 դիտում
09:37 15-01-2019
Շմայսը մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության. «Ժամանակ»
5954 դիտում
20:02 04-01-2016
Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է` ինքնաթիռում առկա կասկածելի իրի պատճառով
11396 դիտում
12:36 29-07-2022
«Ֆլայ Արնա» ավիաընկերությունը շուտով կսկսի իրականացնել շաբաթական 14 չվերթ դեպի Մոսկվա, 4-ական չվերթ՝ Սոչի և Թբիլիսի
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»