211652_close_icon
views-count7133 դիտում article-date 00:13 22-05-2018

Սանտի Կասորլան հեռացավ «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց կիսապաշտպան Սանտի Կասորլայի հեռանալու մասին: «Ողջունում եմ «Արսենալի» բոլոր երկրպագուներին: Շատ տխուր է այսքան հրաշալի օրերից հետո հեռանալ: Ինձ ակումբում ամեն ինչ դուր էր գալիս, և ես միշտ հիշելու եմ այն դրվագները, որոնք միասին ենք տեսել», ասել է Կասորլան: 33-ամյա իսպանացին «Արսենալում» հանդես է եկել 2012 թվականից: Նա անցկացրել է 180 հանդիպում, դարձել 29 գոլի հեղինակ և նվաճել 4 տիտղոս. Անգլիայի 2 գավաթ և Անգլիայի 2 Սուպերգավաթ: Վերջին երկու տարին Կասորլան չէր խաղում ոտքի ծանր վնասվածքի պատճառով:

Նմանատիպ նյութեր