211652_close_icon
views-count54682 դիտում article-date 17:21 21-05-2018

Ապարանի քաղաքապետի բացառիկ նվերը. Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշարձանի տարածքում տեղադրվելու են «Մեր պապերի սխրանքը» խորագրով քարե քանդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապարանցու պատմական անցյալը, ոգեղեն հաղթանակներն ու մշակութային դերը Հայաստանի պատմության կերտման և անկախության կայացման մեջ իրենց անքակտելի տեղն են գրավում: 1918թ-ի մայիսյան օրակարգում դրված է եղել հայ ժողովրդի լինել-չլինելու, իր հայրենիքն ու պատմական արժեքները պահպանելու խնդիրը: Հայ ժողովուրդը Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում ջախջախելով թուրքական բանակը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը: Այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Այս պատմական իրադարձությունների կապակցությամբ Ապարանում հայտարարվել է մշակութային տոն: Ապարանի համայնքապետի անձնական նախաձեռնությամբ և միջոցներով կազմակերպվել և իրականացվում է քանդակագործության միջազգային առաջին սիպոզիումը: Սիմպոզիումը կրում է ՙՙՄեր պապերի սխրանքը՚՚ խորագիրը: Սիմպոզիումին մասնակցում են 7 երկրների ներկայացուցիչներ՝ Իտալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Բելգիա, Բելառուս, Արցախ և Հայաստան: Սիմպոզիումը ղեկավարում է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը:Մասնակիցներից յուրաքանչյուրը իր պատկերացմամբ քանդակել է Բաշ- Ապարանի հերոսամարտն ու ապարանցու պայքարող ոգին: [b]Սիմպոզիումի մասնակիցների անունները[/b] Վիգեն Ավետիս/ Իտալիա Մասիմո Լիպպի/ Իտալիա Քրիստոֆորո Լիպպի/ Իտալիա Արա Բադալյան/Բելգիա Կանտա Կիշորե/ Հնդկաստան Սպարտակ Հարությունյան/ Բելառուս Կումիկո Սուզուկի/ Ճապոնիա Արմեն Պետրոսյան/ Արցախ Նուռ/Հայաստան,Երևան Զարզանդ Շահինյան/Հայաստան, Ապարան Արամ Սարգսյան/Հայաստան,Ապարան Հովհաննես Գրիգորյան/Հայաստան, Նիգավան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+

Նմանատիպ նյութեր