211652_close_icon
views-count5848 դիտում article-date 16:13 21-05-2018

Սիրիայում տեղակայված իրանական ռազմաբազայում հզոր պայթյուններ են հնչել

Այս գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու՝ Նաջա շրջանում տեղակայված իրանական ռազմաբազայում ուժգին պայթյուններ են հնչել։ Այդ մասին հայտնել է Sky News Arabia-ն։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունների արդյունքում վնասվել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ստորաբաժանմման շտաբը։ Բացի այդ, վնասվել է Պետական անվտանգության դրոցի շենքը, որը հարակից է բազային։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր