211652_close_icon
views-count37098 դիտում article-date 13:08 20-05-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 22-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Պետրոս Մ.-ն Երևան-Իջևան ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 06 ՕԼ 216 համարանիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պետորս Մ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Վերոնիկա Մ.-ն և Մարիաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժն պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գուրտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարութ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր