211652_close_icon
views-count110205 դիտում article-date 14:21 18-05-2018

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզել են Երևանում առանձնակի դաժանությամբ սպանված ու այրված մահացածի ինքնությունը. նա 20 տարեկան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչները՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել են երեկ՝ մայիսի 17-ին, Սիլիկյան թաղամասի հին խճուղու գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերված, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 20-ամյա Մայիս Վարդանյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու համար։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096200/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 17-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։ Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից տեղում էր նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել էին պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր