211652_close_icon
views-count3663 դիտում article-date 16:59 18-05-2018

Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստին: Պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարևոր իրադարձություն է հայության համար: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀ գործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը: «Մեր հայրենակիցները հաճախ և պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմաց վճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և

Նմանատիպ նյութեր