211652_close_icon
views-count3537 դիտում article-date 16:50 18-05-2018

Հյուսիսային Կորեան սպառնացել է դադարեցնել Հարավային Կորեայի հետ երկխոսությունը

Հյուսիսային Կորեայի՝ հայրենիքի միավորման խաղաղ գործընթացի հարցերով կոմիտեի նախագահ Լի Սոն Գվոնը հայտարարել է, որ Հրվ. Որեայի իշխանությունների հետ երկխոսությունը կարող է սառեցվել։ Այդ մասին հայտնել է Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։ «Քանի դեռ չի լուծվել Հարավի և Հյուսիսի միջև բարձր մակարդակով երկխոսությունն ընդհատած լուրջ իրավիճակը, երբեք էլ հեշտ չի լինելու երես առ երես հանդիպել Հարավայի Կորեայի ներկայիս ռեժիմի ներկայացուցիչներին»,-մեջբերվում է Գվոնի խոսքը։ Նա ընդգծել է, որ հետագայում երկու Կորեաների միջև երկխոսությունը կախված կլինի Հրվ. Կորեայի գործողություններից միայն։ Նշենք, որ ավելի վաղ չեղարկվել է երկու երկրների իշխանությունների միջև հանդիպումն այն պատճառով, որ Հրվ. Կորեան ու ԱՄՆ-ն զորավարժանքներ են սկսել։

Նմանատիպ նյութեր