211652_close_icon
views-count228584 դիտում article-date 19:57 16-05-2018

Ոստիկանությունը գրոհի է անցել. աշխատասենյակներում «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների տեղ ու դադար չկա

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2 օր է՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ են ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ: Մեծ թվով քրեական աշխարհում հայտնի օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրում են իրենց մոտ և անցկացնում պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն: Ոստիկանության մեր աղբյուրները նշում են նաև, ասելով. «Ընդդիմության ցույցերին էդքան մարդ չենք բերել վարչություններ ու բաժիններ, որքան որ էս 2 օրն ենք բերել: Դա պրոֆիլակտիկա է և փորձում ենք նրանց, ինչպես միշտ, պահել մեր տեսադաշտում»:

Նմանատիպ նյութեր