211652_close_icon
views-count51185 դիտում article-date 20:12 16-05-2018

Նախիջևանում տեղակայված հրթիռները ի զորու են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախ. Ալիև

Մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Նախիջևանի մանկավարժական ինստիտուտ: Այս մասին տեղեկացնում է rusarminfo-ն: «Վերջին տարիներին մենք շատ բան ենք արել ադրբեջանական բանակի ուժեղացման համար, ձեռք բերված ժանամանակակից ռազմական տեխնիկան նույնպես ուղղվել է Նախիջևան: Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը՝ այդ թվում հեռահար հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նմանատիպ նյութեր