211652_close_icon
views-count24275 դիտում article-date 15:38 16-05-2018

Զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով Դավիթ Տոնոյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ, այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կապված զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի հետ: Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր