211652_close_icon
views-count4807 դիտում article-date 15:43 16-05-2018

Լիոնել Մեսի. Չեմ հեռանա Արգենտինայի հավաքականից, եթե նույնիսկ չհաղթենք ԱԱ-2018-ում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի 2018թ. աշխարհի առաջնությունից: «Առաջին քառյակում տեղ գրավելը կնշանակի, որ մենք հաջող առաջնություն ենք անցկացրել: Արգենտինան արժանի է այնտեղ հայտնվել իր մեծ պատմության շնորհիվ: Թեպետ դրա համար հսկայական ջանքեր կպահանջվեն, սակայն կարծում եմ, որ մենք նորից քառյակում կլինենք: Եթե մենք նույնիսկ չհաղթենք աշխարհի առաջնությունում, ես հավաքականից չեմ հեռանա: 2016-ին ես անմիջապես փոշմանեցի, երբ հայտարարեցի հեռանալու մասին: Դա սխալ ազդակ էր երիտասարդության և բոլոր այն մարդկանց համար, ովքեր պայքարում են իրենց երազանքների համար:

Նմանատիպ նյութեր