211652_close_icon
views-count4870 դիտում article-date 16:22 16-05-2018

Մարադոնան դարձավ Բրեստի «Դինամոյի» նախագահ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հաստատել է, որ աշխատանքի է անցնում Բրեստի «Դինամոյում»: «Ստորագրում եմ պայմանագրն ու դառնում Բրեստի «Դինամոյի» նախագահ: Շնորհակալություն վստահության համար», նշել է Մարադոնան: Մարադոնան ակումբի հետ ստորագրել է 3-ամյա պայմանագիր: «Մարադոնան զբաղվելու է ակումբի ռազմավարական զարգացման հարցերով, ինչպես նաև համագործակցելու է բոլոր ենթակառուցվածքների հետ՝ ներառյալ «Դինամոյի» մանկական ակադեմիան: Մարադոնան իր աշխատանքին կանցնի Ռուսաստանում աշխարհի առաջնության ավարտից հետո», նշված է ակումբի հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարադոնան կարող է դառնալ բելառուսական թիմի գլխավոր մարզիչ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր