211652_close_icon
views-count5986 դիտում article-date 14:09 16-05-2018

Արտետան «Արսենալի» հետ բանակցություններ վարելուց հետո դարձավ մարզչի գլխավոր թեկնածուն

«Արսենալը» գործնականում կողմնորոշվել է ակումբի նոր գլխավոր մարզչի հարցում: Մեծ հավանականությամբ, այն կդառնա Միկել Արտետան: Իսպանացին լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ արդյունավետ բանակցություններից հետո մարզչի գլխավոր թեկնածուն դարձավ: Բանակցությունները նոր փուլ են մտել. Արտետան արդեն քննարկում է իր ապագա մարզչական շտաբի հարցը: Առայժմ պարզ է, թե արդյոք այնտեղ կընդգրկվի Արսեն Վենգերի շտաբում աշխատած Սթիվ Բոուլդը: Հիշեցնենք, որ Արտետան նախկինում հանդես է եկել «Արսենալում», իսկ ներկայումս «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է:

Նմանատիպ նյութեր