211652_close_icon
views-count6795 դիտում article-date 16:59 16-05-2018

ՊԵԿ-ը հերքում է տարածված տեղեկատվությունը

«Փաստ» օրաթերթն ու Past.am լրատվական կայքը վերջին օրերին հստակ ծրագրված ապատեղեկատվություն են տարածում՝ զրպարտանքի ակնհայտ տարրերով: Լրատվամիջոցների համառությունը՝ հորինել հնարավորինս աղմկահարույց, բայց անհիմն նյութեր՝ ֆանտազիայի ժանրից, հետապնդում է մեկ նպատակ՝ վարկաբեկել Պետական եկամուտների կոմիտեի և կառույցի ղեկավարության հեղինակությունը: Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակումների կեղծ բնույթը, որոնք ուղղված են ՊԵԿ-ի և կառույցի պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է լրատվամիջոցներից կա՛մ ներկայացնել փաստեր, կա՛մ դադարեցնել պետական կառույցն անվանարկող և վերջինիս գործունեությունն այլ դաշտում դիտարկելու համար պատվեր կատարելու էժանագին գործելաոճը: Փաստեր չներկայացնելու դեպքում լրատվամիջոցները պարտավոր են անհապաղ հերքում հրապարակել: [b]Պետական եկամուտների կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր