2899 դիտում
12:18 16-05-2018
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվդպրոցի ունկնդիրներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ա. Հարությունյանը ապագա դիվանագետներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության տարբեր ուղղություններում արձանագրված հիմնական հաջողություններն ու ցուցանիշները: Պետնախարարի խոսքով՝ հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումները նոր հնարավորություններ են ստեղծել կայուն և կանխատեսելի տնտեսության ձևավորման համար, ինչն էլ իր դրական ազդեցությունն է թողել ինչպես սոցիալական լարվածության թուլացման, այնպես էլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական, քաղաքական և անվտանգային առումներով ուժեղ և պաշտպանված Արցախի գոյությունը բանակցային գործընթացում լուրջ առավելություն է տալու հայկական կողմին: Այս իմաստով մենք մեծ ջանքեր ենք գործադրում, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս հարցում ունենք Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի անվերապահ աջակցությունը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին
Նմանատիպ նյութեր
805 դիտում
09:36 10-10-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
1372 դիտում
22:32 09-10-2015
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
3312 դիտում
16:07 13-05-2017
Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Այս բաժնից
325 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
523 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
430 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ