211652_close_icon
views-count8804 դիտում article-date 10:24 16-05-2018

Պավել Սաֆարյանը, հնարավոր է, կվերադառնա հին պաշտոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին՝ դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար: Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են անցել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները: Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը ձևավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր