211652_close_icon
views-count5985 դիտում article-date 10:09 16-05-2018

Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Times of Israel

Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է [i]The Times of Israel[/i] թերթը: «Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար»,- ասել է Բեննետը: Նա նշել է, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր և տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»: Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց, ինչպես նաև խնդրել է վարչապետին կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը:

Նմանատիպ նյութեր