211652_close_icon
views-count24523 դիտում article-date 09:57 16-05-2018

«Գնացի՛նք». Պուտինը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու պաշտոնապես բացել Ղրիմի կամուրջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բացել է Կերչի նեղուցով անցնող, Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասն իրար կապող կամրջի՝ մեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը: Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու ասել՝ «Գնացի՛նք»: Պուտինի առաջնորդությամբ ավտոշարասյունն առաջին անգամ անցել է կամրջով: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամուրջը մեքենաների համար բաց կլինի մայիսի 16-ից: Հիշեցնենք, որ կամրջի շինարարությունը սկսվել է 2015թ.: Այն նախատեսված է մեքենաների, ինչպես նաև երկաթուղային հեռահաղորդակցության համար: Հայտնի է, որ կամրջի երկաթուղային հատվածը կգործարկվի 2019թ. վերջին: Յոթ միլիարդ ռուբլի արժողությամբ կամրջի երկարությունը 19 կմ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր