211652_close_icon
views-count48655 դիտում article-date 09:42 16-05-2018

Նաիրա Նահապետյանը հայտնվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017-ի հուլիսի 3-ին ժամը 18.30-ի սահմաններում Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, և Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և չհեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»: Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաև դատարան արդեն վիրավորական արտահայտությունների համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր