91357 դիտում
13:46 15-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով դանակով հարվածել է իր կրծքավանդակին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Վ.-ն է, ում կյանքը Էրեբունու բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել։
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց են մեկնել օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Կարեն Վ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը դանակով հարվածել է իր կրծքավանդակին։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
16:00 01-07-2014
Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակին. տուժողի կյանքը փրկել չհաջողվեց
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ