57697 դիտում
19:43 13-05-2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հայտարարագրված ունեցվածքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095874/]նորանշանակ[/url] նախարար Մանե Թանդիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտի 27-ին՝ որպես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:
Համաձայն հայտարարագրի՝ Մանե Թանդիլյանը հարկատու տարում՝ 2017-ին որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել և չի օտարել:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկատու տարվա սկզբում կազմել են 1 մլն 199 հազար դրամ, տարվա ավարտին նվազեն են՝ հասնելով 845 հազար դրամի:
Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Մանե Թանդիլյանը նշել է 7 մլն 500 հազար դրամ, մեկ այլ նշմամբ՝ ևս 5 մլն դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2 մլն 240 հազար դրամ: Մանե Թանդիլյանի տարեկան ընդհանուր եկամուտը 2017-ին կազմել է 14 մլն 740 հզր դրամ:
Մանե Թանդիլյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Նմանատիպ նյութեր
29582 դիտում
21:39 12-05-2018
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի կենսագրությունը
4125 դիտում
15:39 30-06-2018
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին
1939 դիտում
14:35 02-12-2020
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին