211652_close_icon
views-count30272 դիտում article-date 13:05 13-05-2018

Մոնակոյում վաճառվել է Հռոմի պապի ճերմակ Lamborghini-ն

Sotheby's աճուրդում վաճառվել է Հռոմի պապի Lamborghini Huracan շքեղ ավտոմեքենան, որի համար անհայտ գնորդը վճարել է 715 հազար եվրո: Ինչպես հայտնում է [url=https://www.rbc.ru/society/13/05/2018/5af7a8b19a794752e4701c78?from=main?utm_source=fb_rbc]RBC[/url]-ն, վաճառքից ստացված միջոցները կտրամադրվեն բարեգործությանը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների պատճառով Իրաքից փախուստի դիմած քրիստոնյա փախստականների օգնությանը: Աղբյուրը մանրամասնում է, որ պոնտիֆիկոսը մեքենան նվեր էր ստացել, սակայն վերջերս որոշել էր վաճառել այն: Աճուրդի կազմակերպիչները խոստովանել են, որ մեքենան վաճառվել է շուկայականից 4 անգամ թանկ գնով: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/15/1082281/]Հիշեցնենք[/url], որ իտալական Lamborghini ավտոարտադրող ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին Lamborghini Huracan յուրօրինակ շքեղ ավտոմեքենա էր նվիրել: Ֆրանցիսկոս I-ը պատրաստվում էր վաճառել ճերմակ Lamborghini-ն՝ Sotheby`s աճուրդում՝ օգտագործելով ստացված գումարը բարեգործական նպատակներով: Հռոմի պապը ստացել էր նվերը Lamborghini ավտոընկերությունից նոյեմբերի 15-ին և ինքնագիր էր թողել մեքենայի թափքի վրա: Նշենք, որ Huracan ավտոմեքենան իր անվանումը ստացել է Մայաների քամու աստված Huracan-ից:

Նմանատիպ նյութեր