slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կենսագրությունը
211652_close_icon

ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կենսագրությունը

views-count42911 դիտում article-date 21:19 12-05-2018
Այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով ՀՀ փոխվարչապետ է [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095868/]նշանակվել[/url] Մհեր Գրիգորյանը, որի կենսագրությունը ներկայացնում ենք. Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: 2007 թվականից եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: 2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր