Հայտնի է դարձել Թրամփի և Կիմ Չեն Ընի պատմական հանդիպման վայրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Սինգապուրում կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի էջում, փոխանցում է RBC-ն:
«Ամերիկայի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների այդքան սպասված հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին», - գրել է Թրամփը: