Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան
[b]ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը [url=https://www.facebook.com/gagik.surenyan]Facebook-[/url]ի իր էջում տեղեկացնում է. [/b]
Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին, մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի: