Վերացվել է երկու արտադրամասի կասեցում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:
Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]