Վարչապետն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին
                        Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
 Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: 
Ն. Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

