27790 դիտում
20:07 06-05-2018
Նիկոլ Փաշինյան. Վարչապետ ընտրվելու պարագայում պարտավորվում եմ հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ
Սիրելի բարեկամներ․ տեղյակ եմ, որ երեկ մի շարք մշակութային գործիչների հետ իմ հանդիպումը որոշ հարցեր է առաջացրել։ Հիմնականում արծարծվում է հետեւյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։
Պատասխան. Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ եւ ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել եւ անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որեւէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին եւ կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի եւ մարդկանց հետ։
Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ եւ քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները։ Շնորհակալ եմ։
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
706 դիտում
13:35 31-05-2023
Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
3457 դիտում
09:27 31-08-2018
ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել. «Ժամանակ»
2379 դիտում
12:19 09-08-2016
Նախագահ ընտրվելու ընտրվելու դեպքում Ջոն Քերրին կզրկվի պետքարտուղարի պաշտոնից. Politico
Այս բաժնից
706 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
772 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
736 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին