22462 դիտում
11:06 06-05-2018
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Նոյեմբերյան համայնքի ավագանու 60-ամյա անդամը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 60-ամյա Սլավիկ Խաչիկյանը իրենց գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 87 ZԼ 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 34-ամյա Արսեն Խաչիկյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով (ստացել է կոտրվածք) տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Խաչիկյանը Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, է, իսկ վիրավորն էլ նրա եղբոր տղան է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+