slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին. միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
211652_close_icon

Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին. միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

views-count2745 դիտում article-date 16:47 04-05-2018
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: «[url=https://armenpress.am/arm/news/932422.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկվել բոլոր տնօրեններին և մարզպետերին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: «Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից»,-ասաց նա: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է: Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

Նմանատիպ նյութեր