6789 դիտում
09:01 04-05-2018
Թովուզի գյուղապետը յուրացրել է Վարդանյան եղբայրների նվիրաբերած գումարը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ (Թովուզ) սահմանամերձ գյուղի բնակիչները և դժգոհում էին, որ գյուղապետ Արսեն Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որ համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին։ Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. «Մնացեք ձեր տներում, ձեր ինչի՞ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք, էլի»։
Գյուղացիների խոսքով` Արսեն Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով։ Ըստ տավուշցիների` Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է և գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել և այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին։ Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն գյուղապետը յուրացրել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը։
Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար. այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի և ճանապարհի նորոգման նպատակով, սակայն պարզվում է Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար։ Մարդկանց աչքերին թոզ փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել` դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց։
Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտոմեքենա է գնել և, գյուղացիների խոսքով` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4093 դիտում
11:59 21-03-2017
Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավանի գյուղապետը հերքում է. «Չորրորդ իշխանություն».
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»