211652_close_icon
views-count36149 դիտում article-date 21:13 03-05-2018

Գավառում 2 տղաներին դանակահարելու փաստով որոնվում է նորատուսցի 19-ամյա երիտասարդ տղա

Երեկ՝ մայիսի 2-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, ինչի հետևանքով 2 հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները: Դ. Ղարաբաղցյանին և Տ. Հովհաննիսյանին դանակով հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Մանուկյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ունեն նաև ականատես վկա, որը տեսել է, թե ինչպես է Գառնիկ Մ.-ն դանակով հարվածում նշված անձանց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/02/1095141/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանն ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր