211652_close_icon
views-count424049 դիտում article-date 15:02 03-05-2018

Զինված ավազակային հարձակում Երևանում. փորձել են թալանել բանկերից մեկը. կա 2 զոհ, 1 վիրավոր. հանցագործը վնասազերծվել է. նա ոստիկանության գնդապետ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։ Նրան փախուստի պահին բռնել են քաղաքացիները, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրան, ով մինչ ատամները զինված է եղել, ու եթե քաղաքացիները չվնասազերծեին ճիվաղին, ապա նա գողոնով կանհայտանար ու միայն արդեն, երբ հանցագործին քաղաքացիները բերանքսիվայր գցել էին գետնին, ժամանած ոստիկանության ծառայողները նրան տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։25-ի սահմաններում HSBC բանկի՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում են կատարել, և ճիվաղը եղել է դանակով, նռնակով, հրացանով, ով արդեն բանկում վիրավորել է աշխատակիցներից երկուսին, որոնցից մեկը մահացել է։ Զինված տականքին փախուստի պահին վնասազերծել են ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դիմադրություն ցույց տալու ժամանակ ոստիկանության ծառայողներից մեկը վիրավորում է ստացել։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Տ. Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 320 հազար ԱՄՆ դոլար։ [color=#CC0000] *** 17:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արմենիա բժշկական կենտրոնում մահացավ Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արա Շախգուլյանը, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի Արաբկիրի բաժնում: Տեղում մահացել էր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Խաչատուր Գալստյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել վիրավորում ստացած, Եղվարդ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արամ Մկրտչյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տ. Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վահե Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:[/color] [b]Ոստիկանների ու քաղաքացիների կողմից վնասազերծված ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0516321001525350746396829.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0870600001525350445662686.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր