211652_close_icon
views-count30273 դիտում article-date 16:22 02-05-2018

Լոռու մարզի 25-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը. նրանք պահանջում են՝ ՀՀԿ-ն իշխանությունն անցնցում հանձնի ժողովրդի թեկնածուին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է, Լոռու մարզի 25-ից ավելի գյուղերի բնակիչներ, ի պաշտպանություն ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, փակել են Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լոռու մարզի վարչական տարածքի ճանապարհը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ճանապարհը փակել են Մեծ Պարնի, Հարթագյուղ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Արջուտ, Ծաղկաշեն և մի քանի գյուղերի բնակիչներ ու հայտարարում են՝ պատրաստ են անգամ գիշերը մնալ փողոցում, մինչև «Հանրապետական» կուսակցությունն ընդունի , որ ինքն այլևս անզոր է իշխել երկրում և խաղաղ, անցնցում եղանակով իշխանությունը հանձնեն ժողովրդի թեկնածուին։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր