2492 դիտում
13:43 02-05-2018
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնատար անձը դատապարտյալից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.192.500 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Ա. Ս.-ն նաև հայտնել է, որ իրեն հիմնարկի տնտեսական մասի աշխատանքներում ընդգրկելու և երկարատև տեսակցություններ տրամադրելու համար պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ է տվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց:
Այսպիսով, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նշված չափերով կաշառք տալու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10957 դիտում
17:40 04-05-2018
Ըստ հաղորդման` պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել և անցել պաշտոնեական լիազորությունները
1900 դիտում
15:28 01-03-2017
Ըստ հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել
Այս բաժնից
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
946 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին