211652_close_icon
views-count36652 դիտում article-date 20:24 01-05-2018

Արմավիրի մարզում բախվել են 27–ամյա վարորդի Opel-ն ու 41–ամյա վարորդի Mercedes-ը. վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:20-ի սահմաններում Ոսկեհատ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ոսկեհատ գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Կարապետյանի վարած Opel Vectra մակնիշի 34 QT 579 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Արզումանյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼQ 356 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Խ. Արզումանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր