211652_close_icon
views-count6825 դիտում article-date 19:34 01-05-2018

Հավատացե՛ք՝ մենք բոլորս պայքարում ենք մեր պետության համար. Արարատ Զուրաբյան. Tert.am

Հավատացե՛ք՝ մենք բոլորս պայքարում ենք մեր պետության համար՝ թե՛ Նիկոլը, թե՛ այնտեղ հավաքված ժողովուրդը, թե՛ դուք բոլորդ: Այսօր վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ նկատելով, որ մտահոգության տարբեր ձևեր կան: Նա կասկածում է, որ վերջիվերջո ՀՀԿ միասնականությունը մնալու է: «Տեսել եմ, էդ էլ եմ տեսել, տեսել եմ միասնականություն պահպանելը, տեսել եմ՝ ոնց են մարդիկ թիմից առանձին սկսում բանակցել ու փախչել, ապրել ենք չէ՞ Հայաստանում: Մարդիկ կան, որ բուռն Հանրապետական են, բայց դեռ ՀՀՇ-ի տոմսերը հետևը պահում են: Ինձ մտահոգեց հետևյալը, որ դուք դիմում եք ռուսներին, ի՞նչ է՝ տղա՞ եք կանչում, ես չեմ հասկանում: Ի՞նչ եք ուզում ասել, այ, որ Նիկոլը հակառուսական է: Էդ ի՞նչ եք անում, ուզում եք ասել միայն, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, դա է ձեր հայրենասիրությունը, թե՞ մտածում եք, որ էդ ձևով են հայրենասիրություն խաղացնում: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Zurabyan/2675813]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր