13648 դիտում
15:50 30-04-2018
Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր՝ ապրիլի 30-ին, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որն է նրա տեսլականը Արցախի հակամարտության հարցում. «Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Դուք ողջ գործընթացի մեջ մտնեք: Այդ ամենի մեջ ներգրավվելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե որևէ փոփոխություն նախատեսում եք, որո՞նք են դրանք»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հարցի քննարկումը և բանակցությունները, բնականաբար, պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Անձերի ճաշակները չէ, որ պետք է որոշեն քաղաքականությունը այս կամ այն ոլորտում: Անձերի դերակատարումը պետք է լինի հավասարակշռված, կան կայացած ինստիտուտներ, որոնք կարող են այդ հավասարակշռությունն ապահովել: Իհարկե, կարծում եմ, որ Հայաստանում այս հարցում կարծիքների շատ մեծ ապլիտուդ չկա: Ադրբեջանից հնչող հայտարարությունները, կարգավորման մթնոլորտ չեն ստեղծում: Մեզ համար պրոբլեմատիկ է բանակցել մեկի հետ, որը սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել: Վերջին գլուխգործոցը Երևանի նկատմամբ նկրտումների մասին հայտարարություններն էին: Պետք է միջնորդները հասկանան, որ ագրեսիվ հռետորության պայմաններում հնարավոր չէ կարգավորման հասնել»,-ընդգծեց Փաշինյանը:
Հավելեց, որ իր կարծիքով, վերջին իրադարձությունները լրջորեն պետք է ամրացնեն Հայաստանի դիրքերը Արցախի հարցում. «Ազգային զարթոնքը ուժեղացնելու է մեր դիրքերը, նպաստելու է մեր բանակի մարտունակության մեծացմանը»:
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
19:25 26-11-2021
ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
1550 դիտում
12:58 09-02-2016
Հուսով ենք` Ղարաբաղյան հարցի կարգավորմնան գործըթնացը կլինի Մինսկի խմբի հովանու ներքո. Շվեդիայի արտգործնախարար
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch