Ռոբերտ Քոչարյան. Ի՞նչ է պահանջում Փաշինյանը, շանտա՞ժ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական НТВ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:
«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Հենց հիմա իշխանություն իշխանություն տվեք, անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են՝ Ազգային ժողով, պատգամավորական կորպուս, որոնք նույնպես ինքնասիրություն ունեն:
Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է», նշել է Ռ. Քոչարյանը: