22855 դիտում
10:01 28-04-2018
Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինն էլ՝ կայանված Opel-ին, Nissan-ին ու Mercedes-ին, որն էլ առաջ ընթանալով՝ սրճարանի ցանկապատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Օհանովի փողոցում բախվել են BMW մակնիշի 71 NX 007 համարանիշի և Mercedes մակնիշի 15 SO 002 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև կայանված Opel մակնիշի 35 LF 823 համարանիշի, Nissan մակնիշի 35 NV 767 համարանիշի և Mercedes մակնիշի 35 MZ 221 համարանիշի ավտոմեքենաներին, վերջինն էլ առաջ ընթանալով` «Եգեր» սրճարանի փայտյա ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+