211652_close_icon
views-count79395 դիտում article-date 14:23 27-04-2018

Պայթյուն Երևանում. տուժածը դիմել է իրավապահներին և հայտնել, որ նռնակի միջոցով փորձել են իրեն սպանել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1 մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Հ.-ի ահազանգի փաստով։ Վերջինս հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Անդրե Խ.-ն իրեն սպանելու նպատակով նռնակ է նետել իր տան ուղղությամբ և առաջացած պայթյունի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Անդրե Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Խաչիկ Հ.-ի կնոջ ազգականն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր