211652_close_icon
views-count7255 դիտում article-date 11:14 27-04-2018

Մուն Չժե Ինը առաջարկել է միավորել երկու Կորեաները երկաթուղային կապով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը առաջարկել է Հրվ. և Հյս. Կորեաների միջև երկաթուղային հաղորդակցություն ստեղծել, հայտնում է Ria Novosti-ն։ «Եթե միավորենք երկու երկաթգծերը, ապա հնարավոր կլինի ունենալ ճեպընթաց գնացքներ»,-մեջբերել է հարավկորեացի առաջնորդի խոսքը նրա խոսնակը միջկորեական բանակցությունների առաջին փուլից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժաանակ։ Նաև հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ մի օր կայցելեն Չինաստանի հետ սահմանին գտնվող Պեկտուսան սուրբ լեռը, որը կապված է կորեական ժողովրդի ծագման լեգենդի հետ։ Հիշեցնենք, որ 65 տարի անց տեղի է ունեցել պատմական հանդիպումը Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների միջև։ Իսկ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակն է Հարավային Կորեայի հետ հակամարտությանը վերջ դնելը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր