211652_close_icon
views-count68980 դիտում article-date 23:16 26-04-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 33–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է շինության պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվել. նրան առաջինը օգնության են հասել «Բարդիներ» ռեստորանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Դավիթ Կարապետյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mitsubishi մակնիշի 35 NV 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պարսպին, փլուզել պատերը և գլխիվար շրջվելով՝ հայտնվել ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով: Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո դարձի են բերել ավտոմեքենան: Պատի փլուզման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտմեքենան: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Փաստի առթէիվ ՃՈ 2-րդ սպայական գումրատակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան դրաձի բերելուց հետո հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր